2 մլն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:
Զեկույցում ասվում է, որ 2016թ.-ի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ԱԴԾ-ի անցկացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում քրեական գործ է հարուցվել Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ:
Նշվում է, որ ներկա պահին տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը ձերբակալված է, և այդ առնչությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Համաձայն քննության արդյունքների՝ Ալեքսեյ Ուլյուկաևը 2016 թ.-ի նոյեմբերի 14-ին ստացել է 2 մլն դոլար, որպեսզի տնտեսական զարգացման նախարարությունը դրական գնահատական տար, ինչը թույլ կտար «Ռոսնեֆտ» ընկերությանը ձեռք բերել «Բաշնեֆտի» պետական բաժնետոմսերի 50%-ը:
Մոտ ապագայում Ռուսաստանը մտադիր է մեղադրանք ներկայացնել Ալեքսեյ Ուլյուկաևին: