Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր հարաբերություններ: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությունը իր պաշտոնական կայքում տարածել է Թրամփի անցումային վարչարարությունը:
«Նորընտիր նախագահ Թրամփը ասել է նախագահ Պուտինին, որ հույս ունի, որ Ռուսաստանի և նրա ժողովրդի հետ ամուր և տևական հարաբերություններ կստեղծվեն», - ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, ինչպես նշել է զեկույցում, երկու ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնք ծառացած են ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության առջև, ռազմավարական, տնտեսական հարցեր ու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պատմական հարաբերությունները, ինչը արդեն 200 տարվա պատմություն ունի: