Թուրքիայում զանգվածային անկարգությունների հետևանքով հասցված վնասը գնահատվում է 11 մլն դոլար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, հանդես գալով այս օրերին Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ հայտարարությամբ, ասել է, որ մայիսի 28-ից մինչև այսօր Թուրքիայի 67 նահանգում 235 բողոքի ակցիա ակցիա է իրականացվել:
Նա նաև նշել է, որ այս դեպքերի առնչությամբ բերման է ենթարկվել 1700 ցուցարար, որոնց մի մասը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել:
«Իրավապահ մարմինները անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել են: Ներկայումս տարբեր նահանգներում 1700 հոգի բերման է ենթարկվել: Այս միջադեպերի հետևանքով վիրավորվել է 115 ոստիկան, իսկ 53 ցուցարար տարբեր աստիճանի վնասվացքներով գտնվում են հիվանդանոցներում»,-ասել է Գյուլերը:
Թուրք նախարարը նաև նշել է, որ այս դեպքերի հետևանքով վնասվել է 89 ոստիկանական և 42 անձնական մեքենա, ինչպես նաև 94 գրասենյակներ, խանութներ: Հարձակումներ են եղել կուսակցությունների գրասենյակների և ոստիկանական բաժանմունքերի վրա: Ըստ նախարարի՝ նախնական հաշվարկներով զանգվածային անկարագությունների հետևանքով հասցված վնասը կազմում է մոտ 20 միլիոն լիրա (11մլն դոլար):
Նշենք, որ արդեն 6 օր է, ինչ Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր ընդդեմ կառավարության' Ստամբուլի Գեզի զբոսայգին ապամոնտաժելու վերաբերյալ որոշման: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի են ունենում արյունալի բախումներ: