Սիրիայի ճանապարհին ռուսական «МиГ-29» է կործանվել
Ռուսական կործանիչը վթարի է ենթարկվել և ընկել Միջերկրական ծով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Fox News-ին:
Նշվում է, որ թվով 3 «МиГ-29» կործանիշներ շարժվելիս են եղել Սիրիա, սակայն, նրանցից մեկի մոտ օդում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչն էլ հանգեցրել է կործանման:
Ինչպես նշում են ԱՄՆ-ի ուժերը, կործանիչը փորձել է նավերից մեկի վրա վայրէջք կատարել, սակայն, նրան չի հաջողվել:
Հայտնաբերվել է օդաչուի պարաշյուտը: