Պուտինն ու Օբաման կհանդիպեն Պերուում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վալդիմիր Պուտինը չէր պլանավորել առանձին հանդիպում ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
«Պուտինի և Օբամայի հանդիպման մասին դեռևս հստակ ժամանակահատված չկա, սակայն, Պերուում նրանք կհանդիպեն վեհաժողովի ժամանակ»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ եթե Պուտինն ու Օբաման հանդիպեն վեհաժողովի ժամանակ, ապա, այսպես, թե այնպես նրանց միջև շփում կլինի: