Ո՞ւմ է վստահել Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ազդեցիկ պաշտոնը վստահել է 44-ամյա փաստաբան Ռայնս Փրիբուսին, որը հանրապետական իսթեբլիշմենթի վստահված անձն է: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը պատրաստում է աշխատանքային գրաֆիկը ևաշխատում է նախագահի օրակարգի հետ:
Նշվում է նաև, որ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Փրիբուսը, ով աշխատել է Թրամփի նախընտրական շտաբում, ինչպես նաև սերտ կապեր ունի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ։