Թուրքիայում ընկերության գրասենյակ ուղարկված փաթեթը պայթել է աշխատակցի ձեռքում
Ստամբուլի Մալթեփեի շրջանում գտնվող մասնավոր մի ընկերության գրասենյակ ուղարկած փաթեթը բացելու ժամանակ պայթյուն է գրանցվել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Hürriyet Daily News-ին:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով գրասենյակի 3 աշխատակիցներ վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծանր վիճակոում է:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ հանգամանքները պարզելու նպատակով:
Պայթյունը գրանցվել է այն պահին, երբ աշխատակիցը բացել է արկղը:
Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել դեպքի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: