Թուրքիան կվաճառի ապստամբների ակտիվները
2016 թվականի ամռանը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները խլել են ապստամբների ակտիվները՝ 10 միլիարդ դոլար արժեքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին: Այդ միջոցների նոր սեփականատերերը կարող են դառնալ այն գործարարները, ովքեր հավատարիմ են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմին:
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը դարձել է ամբողջ երկրի տարածքում գրեթե 600 ընկերությունների ղեկավարությունների փոփոխման պատճառ: Այդ ընկերությունների ունեցվածքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Կառավարության կարծիքով՝ ակցիաները պատկանում էին այնպիսի մարդկանց, ովքեր կասկածվում են հեղաշրջման փորձը կազմակերպելու և ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Ակցիաների հետագա ճակատագիրը կախված է հետաքննության արդյունքներից: