Հայտնի է դարձել, թե ինչ է գրել Պուտինը Թրամփին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թրամփին ուղղված նամակի մասին պատմել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Դա շնորհավորական ուղերձ էր»,- նշել է Պեսկովը: Դոնալդ Թրամփն ավելի վաղ «The Wall Street Journal»-ին պատմել էր, որ Պուտինից հրաշալի նամակ է ստացել:
Թրամփը նաև հայտնել էր, որ իր և Պուտինի միջև մոտ ժամանակներս նախատեսված է հեռախոսազրույց: «Մենք տվել ենք այդ նամակի կարճ բովանդակությունը»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Կրեմլը կոնտակտ չէր պահել Թրամփի թիմի հետ և դեռևս նման կոնտակտներ չի նախատեսում ունենալ:
«ԱՄՆ-ն գործող նախագահ ունի, ում հետ էլ աշխատում է ռուսական կողմը»,- հիշեցրել է Պեսկովը՝ հավելելով, որ Թրամփի թիմը դեռևս ձևավորվում է: