Ռուսաստանն ու Իրանը քննարկում են շուրջ 10 մլդ դոլարի զինամթերքի և տեխնիկայի մատակարարման հարցը
Իրանը շահագրգռված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ: Խոսքը վերաբերում է T-90 տանկին, հրետանային համակարգերին, ինքնաթիռներին և ուղղաթիռներին: Հնարավոր գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մինչև 10 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության և անվտանգության կոմիտեի խորհրդի ղեկավար Վիկտոր Օզերովը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Տարվում են բանակցություններ, հողը է նախապատրաստվում, պորտֆելը կազմում է մոտ 10 մլրդ դոլար», - ասել է Օզերովը:
Այս մատակարարումը կարող է իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ: Ըստ Օզերովի՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարգելափակեն այդպիսի բեռնափոխադրումները, սակայն ռուսական կողմը շարունակելու է բանակցել: