Հիլարի Քլինթոնը պատրաստվում է ամուսնալուծվել
ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամուսնալուծվում է: Այս մասին գրում է Christian Times Newspaper թերթը:
Թերթը հրապարակել է այն հայցադիմումի կրկնօրինակը, որը իբրև թե ներկայացվել է Նյու Յորքի Գերագույն դատարան նոյեմբերի 10-ին: Ամուսնալուծության պատճառներն են «անհաղթահարելի տարակարծությունները»:
Ինչպես հայտնում է CTN հեռուստաալիքը՝ Քլինթոններն արդեն ունեն առանձին ապրելու վերաբերյալ որոշակի համաձայնագիր կամ համատեղ սեփականության բաժանման մասին համաձայնագիր, որը ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո:
Նշվում է, որ զույգին երկար ժամանակ է միավորում են միայն գործնական հարաբերությունները, և հիմա, ընտրություններում պարտությունից հետո, Հիլարի Քլինթոնը կարող է պաշտոնապես հրաժեշտ տալ Բիլն:
Քլինթոններից ոչ մեկը և նրանց շրջապատի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը: