Պուտինը հաստատել է ռուսական և հայկական միացյալ ռազմական խմբավորման վերաբերյալ փաստաթուղթը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հաստատվում է ռուսական և հայկական ուժերի կողմից համատեղ խմբավորման համաձայնագիրը: Այս մասին նշված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության այն առաջարկը, ըստ որի պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի՝ երկու երկրների համատեղ զինված ուժերի խմբավորման վերաբերյալ համաձայնագիրը», - նշվում է փաստաթղթում:
Տեքստում ասվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը անհրաժեշտության դեպում արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարի հայկական կողմի հետ և ստորագրի համաձայնագրեր Ռուսաստանի անունից: