Ինչից է պատրաստվում պապիրուսը (լուսանկար)
Պապիրուս (հուն.՝ πάπυρος), գրելու համար նախատեսված թղթանման նյութ, որն արտադրվում էր նախկինում Նեղոս գետի ափերին աճող պապիրուս բույսի (Cyperus papyrus) միջուկից։ Այն լնայնորեն օգտագործվում էր Հին Եգիպտոսում սկսած մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից և անտիկ աշխարհում հայտնվել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Կիրառվում էր հիմնականում մինչև 7-րդ դարը, երբ արաբների կողմից Եգիպտոսի գրավումից հետո այն դժվարամատչելի դարձավ ու նրան փոխարինելու եկավ մագաղաթը, իսկ հետագայում՝ թուղթը։
Չորային կլիմայում, օրինակ Եգիպտոսում, պապիրուսը, որը կազմված է ցելյուլոզից, կայուն է։ Սակայն խոնավ պայմաններում բորբոսասնկերի պատճառով պապիրուսն արագորեն քայքայվում է։ Գրադարաններում պապիրուսնեը պահպանվել են արձանների տեսք ունեցող փայտե արկղերում։ Պապիրուսները դասակարգվել են ըստ առարկայի կամ հեղինակի։
Պապիրուսը դեռևս օգտագործվում է ճահիճների շրջակայքում բնակվող համայնքների կողմից։ Որոշ դեպքերում պապիրուսի վաճառքից ստացված գումարը կազմում է ընտանիքի եկամտի մինչև 75%֊ը։ Հատկապես Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում համամեմատաբար տարածված է պապիրուսի օգտագործումը որպես հումք։ Օրինակ պապիրուսից պատրաստում են զամբյուղներ, ձկան թակարնդեր, գլխարկներ և այլն:
Պապիրուսն օգտագործվում է նաև կառուցելու առաստաղներ, պարաններ և ցանկապատեր։