Վանա տառեխը
Տառեխ (Chalcalburnus tarichi), Վանա տառեխ, ծածանների ընտանիքի տառեխների սեռի ձուկ։ Մարմինը երկարավուն է (երկարությունը 5 անգամ մեծ է բարձրությունից), հասնում է մինչև 233 մմ։ Ստորին ծնոտն առաջ է եկած։ Թեփուկների վրա կան մուգ պիգմենտային կետեր։ Բեղիկներ և ճարպալողակ չունի։ Զվադրած էգերի գլուխը և մարմինը ծածկված են բշտիկներով։ Արուները սեռահասուն են դառնում, երբ մարմնի երկարությունը հասնում է 165 մմ-ի, էգերը՝ 195 մմ-ի։
Տարածված է միայն Վանա լճում։ Գարնանը, ապրիլին, ձվադրման համար մեծ քանակությամբ դուրս է գալիս գետերը։ Ձկնորսության օբյեկտ է։ Օգտագործվում է սննդում, գլխավորապես աղած և չորացրած, ինչպես նաև թարմ վիճակում։