Ղարաքիլիսա անվան առաջին հիշատակումը
Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվում է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջերին արված գրառումներից մեկում, ուր խոսք է գնում 1713 թ. օգոստոսի 18-ին Մեծ Ղարաքիլիսայում տեղի ունեցած աղետի մասին (սիթամ յեղեւ Ղարայքիլիսու): Հարյուր տարի անց՝ 1825-ին տեղի ունեցած մեկ այլ երկրաշարժի ժամանակ էլ քանդվեց բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Հայե՛ր, գիտե՞ք, որ Վանաձորի տարածքում հնագույն բնակավայրերն ունեցել են Տանձուտ (հետագայում՝ Մեծ Ղարաքիլիսա), Վանքաձոր և Պապանի գյուղ անունները: Վերջինս անմարդաբնակ է դարձել 1650-ական թթ.: Վանքը կամ Վանքաձորը վերջին անգամ հիշատակվում է 19-րդ դարասկզբին, որպես Ռուսական կայսրությանն անցած Լոռվա գյուղերից մեկը: Միմյանց հարեւանությամբ գտնվող այս վերջին երկու բնակավայրերը ընկած էին Տանձուտից հարավ՝ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային փեշին:
Լուսանկարում՝ Մեծ Ղարաքիլիսան (Վանաձոր) 20-րդ դարասկզբին, Ժամի թաղը (Ցակուտ)
Հայե՛ր, գիտե՞ք որ. ֆեյսբուք: