Չինաստանը պատրաստ է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ բարելավել հարաբերությունները՝ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը և Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի կատարած հայտարարությանը:
«Մենք ցանկանում ենք լավացնել մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և մենք պատրաստ ենք հարաբերությունները բարելավել համատեղ փոխհամաձայնության արդյունքում»,-ասել է նախարարը:
Սակայն, Դոլանդ Թրամփը դեռևս չի արձագանքել Չինաստանի ԱԳՆ-ի նման հայատարարությանը: