Ռոբերտ Դե Նիրոն Թրամփի հաղթանակը համեմատել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն ներկայացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ իր տպավորությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Hollywood Reporter-ին:
«Ինձ ինձ այնպես եմ զգում, ինչպես զգում էի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո»,- նշել է Դե Նիրոն:
Նրա խոսքով՝ հիմա պետք է «պարզապես հետևել, թե հետագայում ԱՄՆ-ում ինչ տեղի կունենա»:
Ըստ որում՝ նա նշել է, որ Թրամփին «կհետևեն շատ, շատ, շատ, անչափ շատ մարդիկ»: