Բուշերի ընտանիքը շնորհավորել է Թրամփին
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շնորհավորանքներ է ստացել Բուշերի ընտանիքից: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում և շնորհակալություն հայտնել Բուշերին:
«Ջեբ Բուշը, Ջորջ Բուշը և Ջորջ Բուշ կրտսերը ինձ լավագույն մաղթաներն են հղել՝ իմ հաղթանակի կապակցությամբ»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ, Թրամփը նաև քննադատել էր «The New York Times» պարբերականին՝ հրապարակված հոդվածների հետ կապված և նշել, որ պարբերականը կորցնում և կկորցնի ընթերցողներ ոչ ադեկվատ հոդվածների պատճառով: