ՌԴ-ում 10 ահաբեկիչ է ձերբակալվել, ովքեր նպատակ են ունեցել պայթեցնել Պետերբուրգի խոշոր առևտրային կենտրոնները (տեսանյութ)
ՌԴ իրավապահների կողմից ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 10 կասկածյալները նպատակ են ունեցել ահաբեկչական գործողություններ իրականացրել Պետերբուրգի առևտրային կենտրոններում: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով «Фонтанка» պարբերականին:
Նշվում է, որ ահաբեկիչները բավականին լավ նախապատրաստական աշխատանքներ են տարել՝ իրենց գործողություններն իրականացնելու համար: Մասնավորապես, տուն են վարձել, որտեղ էլ իրականացվել են նախապատրաստական աշխատանքները:
Իրավապահները, սակայն, տեղեկանալով նրանց նպատակների մասին, հետևել են նրանց, և ի վերջո ձերբակալել բոլորին: Հայտնի է դարձել, որ նրանցից 7-ն Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են, ովքեր իրենց համարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ, իսկ ևս 1-ը՝ կռվել է Սիրայում:
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ թվով զինամթերք: