Օբամայի հակառուսական պահանջը՝ Հունաստանին
Բարաք Օբաման Աթենք այցի շրջանակում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից կպահանջի փակել նավահանգիստները Ռուսաստանի համար, քվեարկել հակառուսական պատժամիջոցների կողմ և չեղարկել «ապօրինի» վետոն նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով: Այս մասին նշվում է «Militaire.gr»-ի հոդվածում, որը մասնագիտացված է ռազմական և քաղաքական թեմաներով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Հեռացող նախագահ Օբամայի անակնկալ այցի նպատակը Հունաստան որոշել է «Heritage Foundation»-ը»,- գրում է կայքը:
Օբամայից երեք բան է պահանջվում այդ այցի շրջանակում: «Առաջինը Հունաստանին ստիպելն է, որ նա կողմ քվեարկի Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերականգնմանը կողմ, երբ դեկտեմբերին առաջարկը դրվի ԵՄ-ում քվեարկության»,- նշվում է հոդվածում՝ հավելելով, որ երկրորդ պահանջը ռուսական ռազմանավերի համար հունական նավահանգիստները փակելն է: Եվ երրորդ, Հունաստանը պետք է «աջակցի «Մակեդոնիայի գործին»: