Պուտինի կատակը՝ Կրեմլում «КВН»-ի համերգին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ««КВН»-ի ծննդյան օրը» խորագրող համերգին կատակել է այն մասին, թե ինչպես կընդունվեին 60-ականներին մորուքով երիտասարդները, երբ դեռ նոր էր խաղը հայտնիություն ձեռք բերում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բեմ բարձրանալով՝ Պուտինը շնորհավորել է բոլորին՝ նշելով, որ նրանց հաջողվել է ոչ թե պարզապես մի խաղ ստեղծել, այլ մի ամբողջ երիտասարդական շարժում:
«Շատերին այն ժամանակ թվում էր, թե «КВН»-ի տղաների հայնտվելը բեմում մորուքով Կառլ Մարքսի մասին ակնարկ է: Եվ դա կատակ չէ: Իսկ այժմ այստեղ եղածների կեսը մորուքով է: Ավելին, նրանք իրենց թույլ են տալիս կատակել և այլն: Եվ որտե՞ղ՝ Կրեմլում: Նախկին ղեկավարների, արդեն հեռացածների, եկածների, և գործողների մասին»,- հայտնել է Պուտինը: