Թրամփն ու Պուտինը նույն դիրքորոշումներն ունեն
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրար նման դիրքորոշումներ ունեն շատ հարցերում: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Պուտինի և Թրամփի դիրքորոշումները շատ դեպքերում են հատվում և իրար նման են: Կհետևի՞ արդյոք Թրամփը այն հայտարարություններին, որոնք արել է, ցույց կտա ժամանակը: Այսօր իսկապես դժվար է խոսել դրա մասին, սակայն այդպիսի հնարավորություններ Թրամփն ունի»,- «НТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է Վոլոդինը:
Նա նաև նշել է, որ Թրամփի «աշխարհայացքի սկզբունքները» մոտ են Ռուսաստանին:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Թրամփի հաղթանակից հետո հնարավոր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ավելի կառուցողական երկխոսություն: