Ի տարբերություն Ջորջ Բուշի՝ Թրամփը հիմար չէ. Դեպարդիե
Ժերար Դեպարդիեն մեկնաբանել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը «Le Journal du Dimanche»-ին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հայտնի ֆրանսիացի դերասանը կարծում է, որ հանրապետական թեկնածուի հաղթանակը լավ դաս է այն քաղաքագետների համար, ովքեր իրականում արդեն վաղուց չեն զբաղվում քաղաքականությամբ այնպես, ինչպես պետք է զբաղվել: Նրա կարծիքով՝ այժմ հիասթափված ամերիկացիները պատրաստ են իշխանությունն իրենց ձեռքը վերցնել:
«Ի տարբերություն Ջորջ Բուշի՝ Թրամփը հիմար չէ,- նկատել է Դեպարդիեն, Նա ասում է բաներ, որոնք դուրս են գալիս շրջանակներից: Ոչ ոք չգիտի, թե ինչ է նա կարող անել: Նա մտադիր է անել քաղաքականությանը դեմ բաներ, որոնք արել են նրա նախորդները»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունների արդյունքներով ԱՄՆ 45-րդ նախագահ է դարձել հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը: