Թրամփը խոստանում է զուսպ լինել սոցկայքերում
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է սոցիալական ցանցերում իրեն զուսպ պահել: Այս մասին նա հայտնել է «CBS» հեռուստաընկերության «60 minutes» հաղորդման ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Եթե ես ընդհանրապես այն օգտագործեմ, ես շատ զուսպ կլինեմ»,- հայտնել է նա:
Միլիարդատերը նաև սոցիալական ցանցերն անվանել է «շփման հիանալի ձև»: Նա հավելել է, որ դրանք կարող են իրեն օգնել պահպանել իր դիրքերն այն դեպքում, երբ լրատվամիջոցները սխալ տեղեկություն տարածեն:
Թրամփը նշել է, որ ֆեյսբուքյան, թվիթթերյան և ինստագրամյան էջերի հետևորդների մեծ մասը նրան օգնել է հաղթել նախագահական մրցավազքում:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել էր երկրում տեղի ունեցող ցույցերը սադրելու մեջ, և դա անարդար էր համարել: