Համացանցում են հայտնվել Օբամայի նոր տան լուսանկարները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարումն ավարտելուց հետո չի լքի Վաշինգտոնը, այլ կտեղափոխվի քաղաքի հյուսիսարևելյան Կալորմա շրջանի իր առանձնատունը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Տեղի լրատվամիջոցները հրապարակել են Օբամայի նոր առանձնատան լուսանկարները: Ինչպես հաղորդվում է, նոր տան վարձումը Օբամաների ընտանիքից ամսական 22 000 դոլար կպահանջի: Տան ինտերիերը բաց գույների մեջ է: