Ժիրինովսկին առաջարկում է ավանափոխել Սանկտ Պետերբուրգ քաղաքը
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Սանկտ Պետերբուրգի անվանումը կարիք ունի վերանայման: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Սանկտ Պետերբուրգ ասելիս լեզուն, ծնոտը, բերանը ջարդվում է: Այն դժվար է արտասանվում, ուստի այն պետք է անվանափոխել»,-ասել է նա:
Ժիրինովսկին առաջարկել է քաղաքը կոչել հին անունով՝ Պետոգրադ:
Բացի այդ,Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը առաջարկել է միավորել Սանկտ Պետերբուրգն ու Լենինգրադի մարզը և վերադարձնել մի շարք ռուսական քաղաքներում պատմական անունները: