Կայացել է Վանուշ Խանամիրյանի անվան հանրապետական 1-ին փառատոնը (լուսանկարներ)
Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում՝ հոկտեմբերի 22-23-ը, տեղի է ունեցել Վանուշ Խանամիրյանին անվան 1-ին հանրապետական փառատունը, որը կազմակերպել էր «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան»:
Փառատոնը տևել է 2 օր: Յուրաքանչյուր օր տեղի է ունեցել 2 համերգ: Փառատոնին մասնակցել է 1400 պարող: Պարային համարներից բացի, նաև ցուցադրվել է Վանուշ Խանամիրյան մասին պատմող տեսաֆիլմ:
Փառատոնի վերջում բոլոր մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով: Պատվավոր հյուրերի թվում է եղել նաև Վանուշ Խանամիրյանի դուստրը:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում «Կատարոական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը հայտնեց, որ փառատոնն ամենամյա է դառնալու:
«Վանուշ Խանամիրյանի անվան փառատոն կազմակերպելը վաղուց էր մտքումս, սակայն այս տարի իրականացրինք: Ես ինքս երջանկահիշատակ վարպետի սանն եմ եղել: Փառատոնը շարունակական բնույթ կկրի: Նպատակն է, որ ազգս, հետագա սերունդները միշտ հիշեն վարպետին»,-ասաց Արման Ղուկասյանը
: