Մոսկվայում և Պետերբուրգում պլանավորել էին իրականացնել ահաբեկչական գործողություններ փարիզյան սցենարով
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ձերբակալված զինյալները պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել փարիզյան սցենարով: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն` վկայակոչելով անվտանգության ծառայությունների տարածած տեղեկությանը:
Նշվում է, որ որոշ ահաբեկիչներ պայթուցիկ սարքեր պետք է գործածեին մարդաշատ վայրերում այն ժամանակ, երբ մնացածները պետք է կրակ բացեին ժողովրդի վրա:
Հարկ է նշել, որ խոսվում է պրոֆեսիոնալ ահաբեկչական խմբի մասին:
Հավելենք, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ ձերբակալվածներից մեկի եղբայրը այս պահին Սիրիայում է և մասնակցում է ռազմական գործողություններին: Հաղորդվում է, որ ձերբակալվածը նախապես չի ասել` որն է եղբոր զբաղմունքը Սիրիայում, բայց շուտով խոստովանել է, որ ջիհադիստական է: