Թրամփի համար իմփիչմենթ են կանխատեսել
Մարգարե պրոֆեսորը, ով ընտրություններից առաջ հաղորդել էր Թրամփի հաղթանակի մասին, հերթական կանխատեսումն է արել: Նրա կարծիքով` Թրամփը կլքի նախագահի աթոռը իմպիչմենտի հետևանքով: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
«Ես ուզում եմ ևս մեկ կանխատեսում անել: Հանրապետականները չեն ցանկանում, որ Թրամփը լինի նախագահ, քանի որ նրանք չեն կարող վերահսկել նրան: Նա անկանխատեսելի է: Նրանք ցանկանում էին նախագահի պաշտնում տեսնել Մայք Փենսին: Նա միանգամայն կանխատեսելի է, պահպանողական, վերահսկվող:Ես վստահ եմ, որ Թրամփը կտա հիմքեր իմպիչմենտի համար` անելով անպիսի բաներ, որոնք սպառնալու են ազգային անվտանգությանը կամ կապված են լինելու կոռուպցիայի հետ», - ասել է ամերիկացի պատմաբան և քաղաքագետ, պրոֆեսոր Ալան Լիխթմանը: