ՆԱՏՕ-ն վախենում է Թրամփից
ՆԱՏՕ-ն մտավախություններ ունի, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում գտնվելիս կկրճատի Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Spiegel»-ին:
«Spiegel»-ի վարկածով՝ սա այն սցենարներից մեկն է, որը նկարագրվում է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի զեկույցում, ով «մեծ մտավախություններ ունի ամերիկացի միլիարդատիրոջ՝ նախագահ դառնալու հետ կապված»:
«Ոչ մի տեղ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու հարցով մտահոգություններն այնքան մեծ չեն, որքան ՆԱՏՕ-ում: Այժմ Դաշինքը, ինչպես հայտնի է դարձել «Spiegel»-ին, տեղափոխում է իր գագաթաժողովի անցկացման օրը, որը նախատեսված էր անցկացնել գարնանը»,- նշվում է հոդվածում:
Ստոլտենբերգն արդեն տրամադրվել էր, որ նախագահ է դառնալու Հիլարի Քլինթոնը: