Երևան-Մոսկվա որոշ չվերթեր հետաձգվել են
Երևան-Մոսկվա որոշ չվերթեր այսօր հետաձգվել են՝ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Մոտ 4 ժամով հետաձգվել են «Ուրալ Էյրլայնս» ընկերության և «Աէրոֆլոտ»-ի չվերթերը: Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ մեկնող չվերթերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի օդանավակայաններում 100 չվերթ է չեղարկվել: Տեղացող առատ ձյունը լուրջ խոչընդոտներ է ստեղծել: