Եվս մեկ անգամ եմ ասում, որ բոլորը լսեն. Պուտինը՝ ռուսական բանակի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Автодизель» ձեռնարկության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ռուսական բանակը ոչ մեկին չի սպառնում: Այսպիսով նա մեկնաբանել է արևմտյան երկրների արձագանքը Ռուսաստանի բանակի զորավարժություններին: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Մեր բանակը ոչ մեկին չի սպառնում: Ցանկանում եմ դա ևս մեկ անգամ ընդգծել, որպեսզի բոլորը լսեն, ոչ միայն այստեղ նստածները»,- հայտնել է նա:
Նա նշել է բանակի մարտունակության մասին և հայտնել, որ այն ժամանակակից և բարձր արդյունավետություն ունեցող է դարձել:
«Կրկնում եմ, դա կարևոր է, մենք ոչ մեկին չենք սպառնում, ոչ մեկին չենք պատրաստվում սպառնալ: Ինչի՞ համար է դա մեզ պետք: Մենք ունենք աշխարհում ամենամեծ տարածքը, ես արդեն ասել եմ այդ մասին, և մենք պետք է վստահելիորեն ապահովենք մեր սեփական երկրի անվտանգությունը, մեր սեփական ազգի: Մեր բանակն ունակ է դա անելու, այն էլ ավելի կզարգացնենք»- ընդգծել է ռուս նախագահը: