Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություններ են կանխվել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է միջշրջանային ահաբեկչական խմբի գործունեությունը, որը նախատեսում էր ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ մասսայական վայրերում հրացաններ և պայթուցիկներ օգտագործելով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
10 մարդուց բաղկացած խմբում եղել են Կենտրոնական Ասիայից քաղաքացիներ: Այս մասին հաղորդել են գերատեսչությունում: Նրանցից առգրավվել են 4 ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ մեծ հզորությամբ, հրազեն, կապի միջոցներ և զինամթերք:
Բերման ենթարկվածները խոստովանական բացատրություններ են տալիս միջազգային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ունեցած կապերի, նպատակների և հաղորդագրությունների մասին: