Թրամփը պատմել է Պուտինից ստացած «հրաշալի» նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շուտով նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Wall Street journal»-ին տված հարցազրույցի ընթացքում Թրամը պատմել է, որ «հրաշալի» նամակ է ստացել Վլադիմիր Պուտինից, և որ «մոտ ժամանակներս նախատեսվում է հեռախոսազրույց ունենալ»:
Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ Սիրիայում անհրաժեշտ է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, այլ ոչ թե փորձել պաշտոնանկ անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Ես շատերից շատ ավելի լավ հայացքներ ունեմ՝ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել է Թրամփը: