Թրամփը հրաժարվել է նախագահական աշխատավարձից
Եթե հանրապետական նախագահն, իրոք, այնպես վարվի, ինչպես խոստանում է, ապա նա կդառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների երրորդ նախագահը, ով հրաժարվել է աշխատավարձից: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Express» թերթը ենթադրում է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կիրականացնի նախընտրական քարոզարշավի ժամանակ տված իր խոստումը և կհրաժարվի տարեկան 400 000 դոլարի չափով աշխատավարձից:
Նախորդ տարվա սեպտեմբերին Թրամփը ընտրողներին հայտնել էր հետևյալը. «Առաջինը, ինչ ուզում եմ ասել ձեզ. եթե ես դառնամ նախագահ, կհրաժարվեմ աշխատավարձից, լա՞վ: Դա այդքան էլ կարևոր չէ ինձ համար»: Այս շաբաթվա սկզբին Թրամփը կրկին հայտնել էր իր մտադրության մասին:
«Ինչ վերաբերում է աշխատավարձին, ես չեմ վերցնի անգամ մեկ դոլար: Կհրաժարվեմ աշխատավարձից, եթե դառնամ նախագահ»,- թվիթթերյան իր էջում գրել էր Թրամփը: