Թրամփի նպատակը Սիրիայում ոչ թե Ասադի այլ «ԻՊ»ի դեմ պայքարն է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցոլւմ ասել է, որ իր նպատակը Սիրիայում «ԻՊ»-ի դեմ պայքարն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թրամփը հայտարարել է նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր համար առաջնահերթություն չէ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: