Միշել Օբաման՝ «Vogue»-ի դեկտեմբերյան համարի շապիկին
Ամերիկյան «Vogue»-ը ցույց է տվել դեկտեմբերյան համարի շապիկի հերոսուհուն: Նա Միշել Օբաման է: Ամսագիրն այս լուրով կիսվել է Instagram-ի իր էջում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Սպիտակ տնից հեռանալու շեմին առաջին տիկին Միշել Օբաման՝ մեր դեկտեմբերյան համարի աստղը, երբեք առավել ոգեշնչող հերոսուհի չի եղել»,- գրել են ամսագրի ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը նկարահանվել է լուսանկարիչ Էննի Լեյբովիցի տեսախցիկի օբյեկտիվում: Առաջին տիկինը, ով այժմ իր տեղը կզիջի Մելանյա Թրամփին, նախագահական ողջ պաշտոնավորման ընթացքում պարբերաբար հաճոյախոսություններ է ստացել նորաձևության քննադատողներից և լրագրողներից: Միշելի ոճը շատերի համար օրինակ է դարձել և նույնիսկ մրցակցության մեջ մտել Քեյդ Միդլթոնի հեղինակության հետ պաշտոնական հագուստ ընտրելու հարցում: