Էրդողանը խոսել է Ղրիմի թաթարների մասին
Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմի թաթարների իրավունքներն ապահովելուն: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելառուս այցի ժամանակ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Ղրիմի թաթարների անվտանգության և իրավունքների ապահովմանը»,- հայտնել է Էրդողանը իր բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ավարտին:
Ղրիմը ռուսական տարածք դարձավ 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որին Ղրիմի հանրապետության քվեարկողների 96.77 տոկոսն և Սևաստոպոլի բնակիչների 95.6 տոկոսը կողմ քվեարկեցին ՌԴ-ի կազմ մտնելուն: Ուկրաինան մինչ օրս Ղրիմն իրենն է համարում: