Օբաման Թրամփի «գաղտնի զենքն է»
Պարզվում է՝ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփի «գաղտնի զենքն է». շատ հարցերում հենց դեմոկրատ նախագահի կառավարական անհաջողությունների պատճառով էլ ընտրվեց միլիարդատերը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով « The Wall Street Journal»-ին:
«Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրն այցելել է Սպիտակ տուն, և ընդհանուր գնահատականներով, նա քաղաքավարի էր ներկայիս նախագահի հետ: Եվ ճիշտ է, քանի որ պարոն Թրամփն իր հաղթանակի համար պարտական է Օբամային»,- գրում է Քիմբերլի Սթրեսելը:
Նրա խոսքով՝ Հիլարի Քլինթոնի պարտությունը Դեմոկրատական կուսակցությունից ավերակներ թողեց, իսկ դրա առաջնորդները փորձում են հասկանալ, թե ով է այդ հարցում մեղավոր: Լրագրողի կարծիքով՝ քչերն են նկատել, որ մեղավոր է հենց Օբաման՝ մարդ, ով պատասխանատվություն է կրում «պատմության մեջ կուսակցության ամենամաշտաբային ձախողման համար»: