«Charlie Hebdo»-ն կրկին ծաղրել է Թրամփին
Ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» օրաթերթը հրատարակել է նոր ծաղրանկար, որում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն է: Լուսանկարը հրապարակվել է որպես նոյեմբերի 10-ի «Օրվա նկար»: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Սև-սպիտակ ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, ով նստած է նոութբուքի առջև և ժպտում է: Ձախ կողմում վերևից գրված է. «Արդեն նախագահ և միլիարդատեր»: Աջ հատվածում ասվում է. «Դոնալդ Թրամփի հաջորդ առաջադրանքը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակն է»:
Նոյեմբերի 9-ի «Օրվա նկարի» հերոսը ևս Թրամփն էր, ով օտարներին հորդորում էր չվախենալ: Վերևի հատվածում քամահրանքով գրված է, որ նման խոսքերը պետք է հանգստացնեն աշխարհին (նախընտրական քարոզարշավի ժամանակ հանրապետական թեկնածուն ապօրինի գաղթականների դեմ կոպտորեն պայքարելու կողմնակից էր):