Արդեն մի քանի օր է՝ Ռուսաստան-Ադրբեջան սահմանին կանգնած է 250 բեռնատար
Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին արգելափակվել են 250 բեռնատարներ, մի քանի օրվա ընթացքում դրանք չեն կարողանում հատել սահմանը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանդիպում է տեղի ունեցել, որին երկու պետությունների սահմանապահ և մաքսային ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են արգելափակման հարցը լուծելու անհրաժեշտության մասին:
Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը որպես պատճառ նշում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի անցակետային ցածր պոտենցիալը:
Ռուսական կողմը խոստացել է մոբիլիզացնել իր ուժերն այդ ուղղությամբ: