Պուտինը՝ «հիփոթեքային կրեդիտավորման խոշորագույն բրոկեր»
Այս պահին հիփոթեքային կրեդիտավորումը բոլոր շանսերն ունի Ռուսաստանի տնտեսության մեծագույն ռեսուրսը դառնալու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ կրեդիտավորման հենց այս տիպը կարող է կենդանացնել ռուսական տնտեսությունը:
Նշվում է, որ Ռուսաստանի պետական բանկերը՝ «ՎՏԲ»-ն ու «Սբերբանկը», որոնք ղեկավարում են երկրում հիփոթեքային կրեդիտավորման երեք քառորդը, սպասում են բնակարանի պահանջարկի կրկնակի աճի:
«Այս ճանապարհին առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է»,- գրում է «Bloomberg»-ը:
Օգոստոսի սկզբին Վլադիմիր Պուտինը ռուսներին հորդորել էր հիփոթեքային կրեդիտներ վերցրել՝ չսպասելով գնանկմանը: