Լոս Անջելեսում ուղևորատար ինքնաթիռը բախվել է քարշակին
Լոս Անջելեսում աշխարհի խոշորագույն ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը բախվել է քարշակին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Միջադեպի պատճառով խաթարվել են օդանավակայանի աշխատանքները: Մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել և հետաձգվել:
Ինչպես հաղորդվում է՝ «China Southern Airlines» ավիաընկերության Airbus A380 ինքնաթիռում 447 ուղևոր և աշխատակազմի 28 անդամ է եղել: Ինքնաթիռը քարշակին բախվել է թռիչքուղով շարժվելիս:
Բախման հետևանքով՝ երկու մեքենաներն էլ վնասվել են: