Ռուսները Հայաստան կմեկնեն ներքին անձնագրերով
Ռուսաստանի քաղաքացիները մոտ ապագայում կկարողանան մեկնել Հայաստան ներքին անձնագրերով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Առաջիկա օրերին որոշում կընդունվի, ըստ որի Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել Հայաստան իրենց ներքին անձնագրերով»,-ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը:
Ավելի վաղ, նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ ռուսները կկարողանան մեկնել է Թուրքիա առանց ելքային անձնագրերի: