Թուրքիայում հայտնաբերվել է հնագույն հյուրանոց, որտեղ հանգստացել է Արիստոտելը
Ասսոս քաղաքի մոտ կատարվող պեղումների արդյունքում թուրք հնագետները հայտնաբերել են այն հաստատություն, որն ինչպես իրենք են կարծում, եղել է հնագույն հյուրանոց:
Հնագիտություն պրոֆեսոր Նուրետտին Արսլանը, ով իրականացվող պեղումների ղեկավարն է, ասել է, որ գտնված համալիրը եզակի է նրանով, որ նման հայտնագործություն գիտության պատմության մեջ արվել է առաջին անգամ: Փորձագետները համեմատել են պեղված հյուրանոցը այնպիսիների հետ, որոնք նկարագրվել են հնագույն ժամանակներում: Պարզվել է, որ նրանք ունեն շատ նմանություններ:
Պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են հյուրանոցի խոհանոցը, տարբեր ջրային տարաներ, աղոթքատեղի, ինչպես նաև մի քանի թոնրատուն: Արսլանը կարծում է, որ իր թիմը հայտնաբերել է հենց այն հյուրանոցը, որտեղ, հավանաբար, իր հանգիստն է վայելել հայտնի փիլիսոփա Արիստոտելը (մ.թ.ա. 347-345թթ.):
Թուրք պրոֆեսորը նշել է, որ այժմ մասնագետները պատրաստվում են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի կազմակերպությանը այն ներառի Համաշխարհային ժառանգության ցանկում: