Ցտեսություն, մարդասպա՛ն. ակտիվիստները՝ Օբամային (լուսանկարներ)
Նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում՝ Ալինգթոնյան Մեմորիալ կամրջի վրա, քաղաքական ակտիվիստները տեղադրել են դրոշ «Ցտեսություն, մարդասպա՛ն» գրությամբ՝ հասցեագրված նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամային: Հարկ է նշել, որ այն գտնվում է ԱՄՆ գլխավոր ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի շենքի սերտ հարևանությամբ:
Ըստ ակտիվիստների՝ այնպես նրանք որոշել են հրաժեշտ Բարաք Օբամային. «Մենք որոշել ենք այնպես հրաժեշտ տալ հեռացող նախագահ Բարաք Օբամային՝ մարդասպանին, ով պատասխանատու է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Ուկրաինայում հազարավոր քաղաքացիների մահվան համար»: