Թրամփի ընտրվելուց հետո Սնոուդենը չի վախենում ԱՄՆ արտահանձնումից
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարություն է տարածել այն մասին, որ չի վախենում հայրենիք արտահանձնումից՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Այս մասին գրում է The Guardian-ը:
Սնոուդենի խոսքերի համաձայն՝ խենթություն կլիներ համարել, որ Թրամփը և ՌԴ նախագահ Պուտինը գործարք չեն կնքի, որի արդյունքում ինքը կարտահանձնվի ԱՄՆ: Այնուամենայնիվ, նա չի վախենում նման ապագայից:
«Եթե ես անհանգստանայի ինձ համար, եթե իմ անվտանգությունն ու ապագան ամենից կարևորը լինեին, ես դեռ կգտնվեի Հավայան կղզիներում»,- ասել է Սնոուդենը տեսակոնֆերանսի ընթացքում:
Նա հավելել է, որ վստահ է իր ընտրության ճիշտ լինելու մեջ: