Թրամփը դեռ չի հրավիրվել ՌԴ. Պեսկով
Ռուսաստանի իշխանությունները դեռ Դոնալդ Թրամփին չեն հրավիրել Ռուսաստան այցելել։ Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կատարած հայատարությանը:
Նրա խոսքով՝ առայժմ ամբողջ աշխատանքը Բարաք Օբամայի աշխատակազմի հետ է իրականացվում, հայտնում է Life–ը։
«Առայժմ այդ մասին խոսք չկա»,- ասել է Պեսկովը և նշեց, որ գործող աշխատակազմը շարունակելու է աշխատել մինչև հունվարի վերջ։
«Իսկ թե ինչ է լինելու հետո, ապա կտեսնենք։ Դա պայմանավորված է լինելու մեծամասամբ փոխադարձության մթնոլորտից, որը սկզբում պետք է առաջանա մեր երկկողմանի կապերի համար այն խիստ հարաբերություններում, որոնք կան հիմա»,- հավելել է Պեսկովը։