Օբաման մերժել է լուսանկարվել Թրամփի հետ
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չեղյալ է համարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք ֆոտոսեսիան, որը պետք է կայանար Սպիտակ տանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Wall Street Journal պարբերականին:
Պարբերականը նշել է, որ մինչև Օբաման և Թրամփը զրուցելիս են եղել, Միշել Օբաման Թարմփի կնոջը՝ Մելանիա Թրամփին, ծանոթացրել է Սպիտակ տան հետ:
Նշվում է, որ Օբաման մերժելով ավանդական լուսանկարվելու արարողությունը՝ կոշտ դիրքորոշում է բռնել, որը մինչև այդ ևս ուներ՝ Թրամփի նկատմամբ:
Հիշեցնենք, որ գործող նախագահը ցանկանում էր, որպեսզի նախագահ դառնա Հիլարի Քլինթոնը: