Գրողը տանի սպիտակ Ամերիկան. Թրամփի դեմ իրականացված ակցիայի ժամանակ ուսանողներն այրել են ԱՄՆ դրոշը
վաշինտոնում ուսանողները ցույց են իրականացրել ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Washington Post պարբերականին:
Նշվում է, որ դեպքը տեղի Ամերիկյան համալարնի մոտ: Հարյուրավոր ուսանողներ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընտրությունների արդյունքների հետ կապված:
Նրանք իրեն ձեռքներին ունեին պաստառներ՝ «Սևերի կյանքերը նշանակություն ունեն» և «Կանգնեցնե՛նք ռասիզմը», «Պայքարի՛ր իսլամատյացության դեմ» գրություններով:
Այնուհետև, ակտիվիստների խումբը վառել է ԱՄՆ դրոշները, ինչի ընթացքում որոշ մասնակիցներ գոչել են. «Գրողը տանի սպիտակ Ամերիկան»: